Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Շնչառական համակարգ

Թոքերի ինտերստիցիալ հիվանդություններ. armeniamedicalcenter.am

Թոքերի ինտերստիցիալ հիվանդություններ. armeniamedicalcenter.am

Թոքերի ինտերստիցիալ հիվանդությունները (ԹԻՀ) հայտնի են նաև որպես թոքերի դիֆուզ պարենխիմատոզ հիվանդություններ: Դրանք հետևանք են ալվեոլների ախտահարման և առաջացնում են տարածված բորբոքում և պնևմոֆիբրոզ:

Կա թոքերի ինտերստիցիալ հիվանդությունների շուրջ 300 տեսակ, որոնց մեծամասնությունը հազվադեպ է հանդիպում:

Ավելի հաճախ հանդիպում են.

  • Սարկոիդոզը
  • Իդիոպաթիկ պնևմոֆիբրոզը
  • Էկզոգեն ալերգիկ ալվեոլիտը (հայտնի նաև որպես գերզգայնության պնևմոնիտ)
  • Թոքերի ինտերստիցիալ հիվանդություն, որպես շարակցական հյուսվածքի դիֆուզ հիվանդության արտահայտություն
  • Պնևմոկոնիոզ
  • Թոքերի ինտերստիցիալ հիվանդություն՝ որոշակի դեղի օգտագործման հետևանքով


Թոքերի որոշ ինտերստիցիալ հիվանդություններ, ինչպես, օրինակ, սարկոիդոզը, ախտահարում են նաև այլ օրգաններ:

Թոքերի ինտերստիցիալ հիվանդությունները բաժանվում են երկու խմբի՝ հիվանդություններ հայտնի պատճառով և հիվանդություններ, որոնց ծագումը և պատճառն անհայտ են:

Ախտանշանները


Թոքերի ինտերստիցիալ հիվանդությունները, որպես օրենք, բնորոշվում են ախտանշանների աստիճանական աճով: Հիվանդների մեծամասնության մոտ դիտվում է շնչառական անբավարարություն և ֆիզիկական աշխատունակության անկում: Լինում է նաև չդադարող հազ, հիմնականում՝ չոր (առանց խորխի): Հիվանդության զարգացման դեպքում կարող է լինել նաև շրթունքների, դաստակների և ներբանների կապտություն՝ ցիանոզ, որի պատճառը արյան մեջ թթվածնի խիստ ցածր մակարդակն է: Ախտանշաններից է նաև մատների ծայրային հատվածների՝ ֆալանգների հաստացումը կամ այտուցը:

Պատճառները


Հայտնի է հիվանդության միայն երեք պատճառ: Ըստ մասնագետների՝ գենետիկ նախատրամադրվածության և արտաքին գործոնների համակցումը կարող է լինել որոշ հիվանդությունների զարգացման պատճառ, այդ թվում՝ սարկոիդոզի:

Պնևմոկոկոզը զարգանում է աշխատատեղում առկա քիմիական նյութեր շնչելու հետևանքով, որն առաջացնում է թոքերի տարածված սպիացում կամ պնդացում (ֆիբրոզ): Հաճախ հանդիպում է կվարցի փոշու (սիլիկոզ), ածխափոշու (պնևմոկոկոզ հանքափորների մոտ) և ասբեստի (ասբեստոզ) ազդեցությունը թոքերի վրա: Այս հիվանդությունների քանակը նվազել է՝ կախված արտադրության տեխնոլոգիաների որակի բարելավման հետ:

Էկզոգեն ալերգիկ ալվեոլիտն առաջանում է որոշակի օրգանական նյութերի նկատմամբ ալերգիկ ռեակցիայի հետևանքով: Դրա հիմնական պատճառներից է, օրինակ, խոտի բորբոսի (ֆերմերի թոքեր), աղավնիների կամ այլ թռչունների բջջային պարունակությամբ (թռչնաբուծի թոքեր) փոշին:

Տարբեր հիվանդությունների ժամանակ օգտագործվող դեղորայքը նույնպես կարող է թոքերի ինտերստիցիալ հիվանդությունների պատճառ դառնալ: Այդպիսի դեղերից են՝ ամիոդարոնը (հակաառիթմիկ), բլոմիցինը (քիմիոթերապիայի պատրաստուկ (պրեպարատ)), մետոտրեքսատը (արթրիտի պատրաստուկ (պրեպարատ)) և ֆուրադոնինը (միզային ինֆեկցիաների պատրաստուկ (պրեպարատ)):

Կանխարգելում


Թոքերի ինտերստիցիալ հիվանդությունների կանխարգելումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ հայտնի է հիվանդության պատճառը:

Այդ դեպքերում վերացվում է համապատասխան ռիսկի գործոնի ազդեցությունը:

Ախտորոշումը եվ բուժումը


Կարևոր ախտորոշիչ հետազոտություններ են ռենտգենը և ԿՏ-ն: Թոքերի տիպիկ ինտերստիցիալ հիվանդություններին բնորոշ են տարածված մանր հանգույցները, ցանցանման կազմությունը կամ ընդհանուր մգացումը: ԿՏ-ն հնարավորություն է ընձեռում տարբերակելու թոքերի ինտերստիցիալ հիվանդությունների տեսակները:

Թոքերի աճող (պրոգրեսիվող) պնևմոֆիբրոզի ժամանակ՝ ալվեոլների արտահայտված քայքայման և թոքերում ոչ մեծ կիստոզ գոյացությունների առաջացման հետևանքով, թոքերը կարող են ունենալ մեղվաբջջի տեսք (մեղվահացի):

Թոքերի գործունեության թեստավորումը և թթվածնի պարունակության որոշումն արյան մեջ ևս կարևոր ախտորոշիչ նշանակություն ունեն:

Վիրահատական բիոպսիան (թոքերից հյուսվածքի քննությունը) երբեմն արվում է ԹԻՀ-ն հաստատելու համար, բայց ԿՏ-ի օգտագործումը նվազեցրել է դրա անհրաժեշտությունը:

Թոքերի ինտերստիցիալ հիվանդությունների բուժման կուրսն իր մեջ ներառում է հակաբորբոքիչներ (ստերոիդներ) և հակասպիական պատրաստուկներ (պրեպարատներ): Այս համակցումը համարվում է արդյունավետ սարկոիդոզի, էկզոգեն ալերգիկ ալվեոլիտի և մի քանի՝ քիչ հանդիպող ԹԻՀ-ի դեպքում: Սակայն այն քիչ արդյունավետ է այլ տեսակների, օրինակ, պնևմոֆիբրոզի ժամանակ:

Բուժման ընթացքում օգտագործվում են նաև թթվածնային թերապիա, թոքային վերականգնողական ծրագիր:

Չնայած բուժմանը, թոքերի ինտերստիցիալ որոշ հիվանդություններ շարունակում են զարգանալ, և այդ դեպքում կարող է օգնել թոքերի փոխպատվաստումը:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ